Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով ցուցահանդես

«Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով ցուցահանդես
13.09.2014 | 13:28

Մշակույթի նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում կբացվի «Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով ցուցահանդեսը:

Այն կներկայացնի երիտասարդ և միջին սերնդի արվեստագետների ստեղծագործությունները: Գեղագիտական արտահայտչամիջոցների զարգացման ընթացքն ավելի հետաքրքիր ու ակնառու ներկայացնելու համար կցուցադրվեն նաև 60-70-ականների արվեստագետների աշխատանքները:

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ